Եթե դու Հայ Առաքելական Եկեղեցու կողքին ես, դա ավտոմատ նշանակում է, որ Փաշինյանին դեմ ես. Հայկ Մամիջանյան

Եթե դու Հայ Առաքելական Եկեղեցու կողքին ես, դա ավտոմատ նշանակում է, որ Փաշինյանին դեմ ես. Հայկ Մամիջանյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է․ «Եթե Հայաստանի առջև կա ահռելի անվտանգային խնդիրներ, վտանգված է Մեղրին,  Բաքվում քննարկում են Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհի կիլոմետրաժը՝ հիմա ես պետք է լուրջ անհանգստանանա՞մ, որ Հայաստանը, Աստված մի արասցե, դառնա Կենտրոն վարչական շրջանի կամ Երևանի չափ և ես կամ մեր քաղաքական ուժը լինենք այդ փոքր տարածքի առաջին քաղաքական ուժը»։

Նա անդրադարձավ նաև հանրապետական ինստիտուըի հարցումների արդյունքներին։

«Կապված Փաշինյանի վարկանիշի հետ որ ՔՊ-ականներն առավոտվանից ուրախ-ուրախ տարածում էին, ասեմ, որ խնդիրը նրանում է, որ նարնք ուղղակի հարցում կարդալ չգիտեն, որովհետև եթե այդ թվերից բանաձևվով անցում ես անում էլեկտորալ վարկանիշի, ապա Փաշինյանի վիճակն այնքան էլ լավ չի լինում՝ առնվազը 50%-ից պակաս է»- ասել է Մամիջանյանը։

«Դրանից մի քանի օր առաջ գրավյալ հայկական տարածքներում ինքը մեզ անվանում էր թշնամի, հոխորտում էր: Դրան գումարում ենք, որ մեր երկրի առնվազն 200 ք/կմ սուվերեն տարածքից ավելին գրավված է ադրբեջանցիների, ադրբեջանական զինված ուժերի կողմից, դրան գումարում ենք, որ մենք ունենք առնվազն 19 գերի Բաքվում, դրան գումարում ենք, որ մենք ունենք անհետ կորած անձինք, ու հիմա դուք ինձ պատասխանեք՝ դա խաղաղությո՞ւն է, թե՞ չէ։ Ես այդպիսի խաղաղություն չգիտեմ, ճիշտն ասած, երևի իմ ու ՔՊ-ի հայոց լեզվի բացատրական բառարաններն իրարից տարբերվում են, ի՞նչ պատասխանեմ դրան»,- ասել է նա։

Նա նկատել է, որ այդ հարցման մեջ ավելի շատ էին մարդիկ, որոնք թերահավատ էին ԹՐԻՓՓ-ի հարցում, քան հավատում էին, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ հավատը և վարկանիշը բարձր էր և աճում է։

«Հետևաբար, մեզ՝ ընդդիմադիրներիս պետք է մեկ  բան՝ մեր սիրելի քաղաքացիներին բացատրել, որ  եթե դու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին ես,  դա ավտոմատ նշանակում է, որ Փաշինյանին դեմ ես։ Եթե դու ունես վերապահումներ ԹՐԻՓՓ-ի հետ կապված, ապա այն ավտոմատ նշանակում է, որ  դու կրկին փաշինյանին դեմ ես»,- նշել է նա։։

Պատգամավորը հայտնել է որ այդ հարցումը ավելի շատ աշխատելու ուղղությունների մասին են, քան թվեր։

Պատասխանելով Մարտուն Գրիգորյանի՝ Ծառուկյանին միանալու մասին որոշումը՝ Մամիջանյանն ասել է, որ նա «Պատիվ ունեմ»-ի անդամ է, հարգանքով են վերաբերվում, որ միանում է Ծառուկյանին և շնորհակալություն հայտնեց համատեղ պայքարի համար:

«Պատիվ ունեմ»  խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենց առաջարկած իմփիչմենթը հավասարազոր է փողոցային պայքարին և  ընդդիմադիր ուժերի հետ քննարկումները տեղի են ունենալու մեկ՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով:

«Իմփիչմենթն ու ընտրություններն իրարամերժ գաղափարներ չեն, չունեն հակասություններ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական տեսանկյունից, ուստի՝ նրանք, ովքեր ուզում են արձագանքել ՀՀԿ-ի ծրագրին, պետք է հաշվի առնեն վերոնշյալը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում