Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը
Կարդացեք նաև
Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում իր գլխավոր հյուպատոսությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը հավելել է, որ հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները, մարդկանց կյանքը չպետք է վտանգվի. «Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում դեսպանատան և գլխավոր հյուպատոսության տարհանման համար»։
Հիշեցնենք, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Նախիջևանի օդանավակայանին։
Մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։ Նախիջևանի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող դպրոցներից։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ կա նաև մեկ զոհ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում