Պատերազմն Իրանում մեծացրել է ռուսական էներգակիրների պահանջարկը․ Դմիտրի Պեսկով
06/03/2026 15:23
Կարդացեք նաև
Կրեմլը հայտարարել է, որ պատերազմն Իրանում մեծացրել է ռուսական էներգետիկ արտադրանքի պահանջարկը․ գրում է Reuters գործակալությունը։
Մերձավոր Արևելքում 7 օր առաջ սկսված հակամարտության պատճառով գրեթե ամբողջությամբ փակ է Հորմուզի նեղուցը․ արդյունքում աշխարհի տարբեր երկրներ զրկվել են համաշխարհային նավթի և հեղուկ գազի մատակարարումների մեկ հինգերորդից։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը եղել և մնում է նավթի ու գազի հուսալի մատակարար՝ թե՛ խողովակաշարերի միջոցով, թե՛ հեղուկ վիճակում։
«Ռուսաստանը նաև ունակ է երաշխավորել բոլոր այն մատակարարումների շարունակականությունը, որոնց համար պայմանագրեր են կնքվել»,- նշել է Պեսկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում