Իրանի նախագահը հայտնել է, որ որոշ երկրներ միջնորդական ջանքեր են սկսել․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահը հայտնել է, որ որոշ երկրներ միջնորդական ջանքեր են սկսել․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ որոշ երկրներ միջնորդական ջանքեր են սկսել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության առնչությամբ։Այս մասին Փեզեշքիանը նշել է X հարթակում գրառման մեջ։

«Որոշ երկրներ միջնորդական ջանքեր են սկսել։ Եկեք հստակ լինենք. մենք հանձնառու ենք տարածաշրջանում երկարատև խաղաղությանը, սակայն մենք չենք տատանվում մեր ազգի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում», – նշել է նա գրառման մեջ։

Նախագահի խոսքով՝ «միջնորդությունը պետք է հասցեագրվի նրանց, ովքեր թերագնահատել են Իրանի ժողովրդին և հրահրել այս հակամարտությունը»։

Փեզեշքիանը լրացուցիչ մանրամասներ չի հաղորդել։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։ Ռազմական գործողություններն ընդլայնվել են նաև Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։ Հարվածներ են եղել նաև Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Իրանը հերքում է իր առնչությունը հարևանների ուղղությամբ հարվածներին։

«Մենք հանձնառու ենք տարածաշրջանում երկարատև խաղաղության, բայց մենք նաև առանց տատանվելու պաշտպանում ենք մեր երկրի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը: Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատեցին Իրանի ժողովրդին և հրահրեցին այս հակամարտությունը»,- գրել է նա։

Փեզեշքիանը չի մանրամասնել, թե որ երկրներն են ձեռնարկել այդ ջանքերը կամ արդյոք Իրանն ընդունել է այն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում