12.1 C
Yerevan

Ճանաչելով երկիրս ու պատմությունս՝ հպարտ եմ, որ հայ եմ

Նմանատիպ

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 8-րդ տուրի արդյունքները

Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 8-րդ խաղափուլը: Աննա Սարգսյանը...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Իրավիճակը Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ...

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Երբեմն մենք շատ քիչ ենք շնորհակալություն հայտնում: Հազվադեպ ենք շնորհակալ լինում այն մադկանց, ովքեր գուցե և կարևոր տեղ են զբաղեցնում մեր կյանքում, կամ դրական լիցքերով լցնում՝ երբեմն այն ենթարկելով արմատական փոփոխությունների: Վերջերս ծանոթացա մի անձնավորության հետ, ում շնորհիվ ես շատ բան հասկացա: Ու դրա համար ես շնորհակալ եմ: Մենք սովորել ենք դատափետել ինքներս մեզ, թերագնահատել, նվաստացնել,չարախոսել, որ մենք՝ հայերս, կառավարությունը, ժողովուրդը այս է…այն է…. ու ակամայից ինքդ քեզ էլ ես ներշնչում, և ծնվում է հիասթափությունը՝ էլ ավելի հիասթափեցնող վատատես և մշտաբողոք շրջապատից. դառը հիասթափություն՝ քո սեփական երկրից, քաղաքացիներից, և ինքդ քեզանից….

Իսկ հիմա ուրախությամբ խոստովանում եմ, որ այլևս էդպես չէ, որ արմատապես փոխվել է կարծիքս,վերաբերմունքս, ու ես աշխարհի չափ հպարտանում եմ ,որ հայ եմ , ծնվել եմ Հայաստանում: Ամեն անգամ ավելի ճանաչելով, կրկնակի եմ սկսում պաշտել երկիրս, սիրել ամեն մի քարը, մեր պապենական նվիրական հողը, ամեն մի խաչքարը, պատմական ավերակը, մեր հարուստ մշակույթը, պատմությունը…

Ես շնորհակալ եմ, որովհետև, եթե չլիներ այդ խելացի աչքերով, կայտառ հայրենասերը՝ իր ոգևորող հայրենանվեր կոչերով, եթե ինձ չներգրավվեր զանազան միջոցառումների ու հայագիտական սեմինարների մեջ, դժվար կլիներ ասել,թե այժմ ինչ կլիներ: Եվ այժմ այնքան երջանիկ եմ, որ քիչ թե շատ ճանաչում եմ ինձ՝ ճանաչելով հանդերձ ինքնությունս և ծագումս, և վստահորեն կարող եմ ասել, որ ես միակը չեմ և չեմ լինի, ով ապրել է այս բերկրանքը: Այս ամենի համար ուզում եմ ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Շուշանիկ ՄԱԿԱՐՅԱՆ

spot_imgspot_img