Ռուսաստանը կոչ է արել Իրանին և Ադրբեջանին ցուցաբերել առավելագույն խոհեմություն. ԱԳՆ

Ռուսաստանը կոչ է արել Իրանին և Ադրբեջանին ցուցաբերել առավելագույն խոհեմություն. ԱԳՆ

Ռուսաստանը կոչ է արել Իրանին և Ադրբեջանին ցուցաբերել առավելագույն խոհեմություն, զերծ մնալ չմտածված քայլերից և խուսափել բարիդրացիական հարաբերությունների հաշվին տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ստեղծումից։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ՝ կապված Իրանի տարածքից Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման հետ։

«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ծայրահեղ վտանգավոր զարգացումների վերաբերյալ, որոնք առաջացել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված, անօրինական զինված ագրեսիայի հետևանքով՝ լիովին հորինված պատրվակներով։ Գործելով ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտմամբ՝ այս երկրները փորձում են տապալել ՄԱԿ ինքնիշխան և անկախ անդամ պետության օրինական իշխանությունը՝ «հավաքական Արևմուտքին» ենթարկվելուց հրաժարվելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում