ԱՄՆ-ն և Իսրայելը չունեն որևէ հստակ տեղեկություն իրանական ստորգետնյա հրթիռային քաղաքների ցանցի մասին․ Վարդան Ոսկանյան
Կարդացեք նաև
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իսրայելական հեռուստաալիքներից մեկի եթերում այդ երկրի ռազմական փորձագետներից մեկը պնդում է, որ անհնարին է շարքից դուրս բերել իրանական բոլոր հրթիռները, դրանց արձակիչները և արտադրական բոլոր հզորությունները, ուստի Իրանն ունակ է հրթիռային հարվածներ հասցնել մինչև պատերազմի վերջը։
Պատճառն այն է, որ ո՛չ ԱՄՆ-ը և ո՛չ էլ Իսրայելը չունեն որևէ հստակ տեղեկատվություն իրանական ստորգետնյա հրթիռային քաղաքների ցանցի մասին։
Իրականում Իրանի դեմ հաջող պատերազմ վարելու և այդ երկիրը գրավելու համար բավարար չէ երեք միջավայրերում՝։օդում, ծովում և ցամաքում գերակայության հասնելը, քանի որ կա չորրորդ՝ ստորգետնյա հարթությունը։
Սա հասկանալու համար պետք է տիպաբանորեն պատկերացնել Գազան, որը իսրայելական զինուժը վերահսկում է օդում, ծովում և ցամաքում, սակայն չի կարողանում վերահսկել գետնի ընդերքում։
Ընդ որում, եթե ոմանց թվում է, թե ստորգետնյա շինարարությունը նորություն է Իրանի համար, ապա դա այդպես չէ։ Հազարամյակներ շարունակ այս երկիրը անապատային շրջաններում գտնվող իր բնակավայրերը սնուցում է հարյուրավոր կիլոմետրերի հասնող հատուկ ստորգետնյա ջրային համակարգով, որը պարսկերենով կոչվում է «քարիզ»։ Նման քարիզներից ամենաերկարը և մինչև հիմա գործածվողը մոտ 70 կմ է և ունի հազարամյակների հնություն։
Ի դեպ, Հայաստանում «քարիզ» կա Մեղրու տարածաշրջանում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում