Կոնսենսուս է ձեռք բերվել Իրանի Գերագույն առաջնորդի ընտրության հարցում

Կոնսենսուս է ձեռք բերվել Իրանի Գերագույն առաջնորդի ընտրության հարցում

Իրանի Փորձագետների խորհուրդը կոնսենսուսի է հասել Իրանի Գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Իրանական «Mehr»  լրատվական գործակալությունը հայտնում է., որ այդ մասին հայտարարել է խորհրդի անդամ Մոհամմադ-Մեհդի Միրգբաղերին։

«Փորձագետների խորհրդի պատվավոր անդամները այս օրերին ջանքեր են գործադրել Գերագույն առաջնորդին ընտրելու համար, և դրանք չեն ձախողվել։ Փառք Աստծո, ձևավորվել է հաստատուն և միաձայն կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության կարծիքը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Միրգբաղերին նշել է, որ դեռևս կան որոշ խոչընդոտներ, որոնք պետք է լուծվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում