ԱՄԷ-ն հարքել է լուրը, թե Իրանի աղազրկման գործարանին ինքն է հարվածել

ԱՄԷ-ն հարքել է լուրը, թե Իրանի աղազրկման գործարանին ինքն է հարվածել

Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան ներկայացուցիչը կիրակի The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հերքել է այն տեղեկությունը, թե երկիրը ներգրավված է Իրանում ջրի աղազերծման կայանին հասցված հարվածին։

Ավելի վաղ Ynet պարբերականը հայտնել էր, որ Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ) առաջին հարվածն են հասցրել Իրանին։

««Պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ ԱՄԷ-ն հարվածել է Իրանում գտնվող աղազրկման գործարանին», -X-ում գրել է լրագրողը՝ հղում անելով աղբյուրին։

Իսրայելի գնահատականի համաձայն, ինչպես մեջբերել է Ynet-ը, աղազրկման գործարանի վրա հարվածը պարզապես ազդանշան է Իրանին։ Ենթադրվում է, որ եթե Իսլամական Հանրապետությունը շարունակի հարվածել ԱՄԷ-ին, ԱՄԷ-ն կարող է միանալ նրա դեմ ռազմական արշավին, թեև՝ սահմանափակ ձևով»,-ասվում էր լուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում