Լոնդոնը սկզբում ներգրավված չի եղել Իրանի դեմ գործողության մեջ․ արտգործնախարար
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան որևէ աջակցություն չի ցուցաբերել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա իրականացված սկզբնական հարվածներին և միջամտել է միայն այն բանից հետո, երբ սրացումը տարածվել է նաև Պարսից ծոցի այլ երկրներում։
«Մեծ Բրիտանիան չի աջակցել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված սկզբնական հարվածներին, բայց հենց որ տեսանք Իրանի անխոհեմ հարձակումները գործընկեր երկրների վրա, մենք աջակցեցինք նրանց պաշտպանությանը և մեր բազաները հասանելի դարձրեցինք ԱՄՆ-ին», – ասել է նա Sky News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, գործողության սկսվելու պահին Լոնդոնը աջակցել է ճգնաժամի դիվանագիտական լուծմանը։
«Որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ մենք միշտ պետք է համաձայնվենք ԱՄՆ-ի հետ՝ անկախ ամեն ինչից։ Կան նաև ուրիշներ, ովքեր կարծում են, որ մենք երբեք չպետք է որևէ գործողություն ձեռնարկենք ԱՄՆ-ի հետ համաձայնեցված՝ անկախ հանգամանքներից։ Ես չեմ կարծում, որ որևէ դիրքորոշում համապատասխանում է Մեծ Բրիտանիայի ազգային շահերին», – հավելել է նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում