Թրամփը «դժգոհ» է, որ Մոջթաբա Խամենեին է նշանակվել Իրանի նոր գերագույն առաջնորդ. Fox News

Թրամփը «դժգոհ» է, որ Մոջթաբա Խամենեին է նշանակվել Իրանի նոր գերագույն առաջնորդ. Fox News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ» է, որ Մոջթաբա Խամենեին Իրանի կողմից նշանակվել է երկրի նոր գերագույն առաջնորդ։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Հաղորդավար Բրայան Քիլմիդը հայտարարել է, որ նոր առաջնորդի ընտրության մասին հայտարարությունից հետո խոսել է ԱՄՆ նախագահի հետ, և նա իրեն ասել է. «Ես դժգոհ եմ»։

Քիլմիդը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։

Ավելի վաղ Թրամփը լրատվամիջոցների հաղորդագրություններից հետո, որ Մոջթաբա Խամենեին է դարձել Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուն, հայտարարել էր, որ իրեն չի գոհացնում այդ թեկնածությունը։ ԱՄՆ նախագահը պահանջել էր, որ Իրանի առաջնորդին ընտրելիս հաշվի առնվի ԱՄՆ-ի դիրքորոշումը, իսկ Իսրայելը նախազգուշացրել էր, որ նոր առաջնորդը թիրախ կդառնա իր համար։

Իրանի նոր Գերագույն առաջնորդի նշանակման մասին հայտարարությունից հետո The Times of Israel-ին տված հարցազրույցում Թրամփը հրաժարվել է մեկնաբանել իրադրությունը՝ ասելով միայն. «Տեսնենք, թե ինչ կլինի»։

Նշենք, որ ավելի վաղ փորձագետների խորհուրդը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների առաջին օրը սպանված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդուն՝ այաթոլլա Մոջթաբա Խամենեիին նշանակել էր երկրի գերագույն առաջնորդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում