Բագրատ Սրբազանն իր ողջույններն ու օրհնությունն էր փոխանցում ԱԱԾ մեկուսարանից․ Գառնիկ Դանիելյան
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Սրբազանն իր ողջույններն ու օրհնությունն էր փոխանցում մեր այն բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգվում են իր ներկայիս կարգավիճակով և առողջությամբ։
Բագրատ Սրբազանն իսկապես բացառիկ մարդ է և հոգևորական։ Ամեն անգամ, երբ հետաքրքվում եմ իր առողջությամբ, թեման փոխում է՝ չկարևորելով իր անձը։ Մշտապես հետաքրքրվում է հանրային, քաղաքական կյանքով, մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններով։ Վստահ է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու․ մենք շուտով ականատեսն ենք լինելու բարու, ճշմարիտի, արդարության հաղթանակին։
Ինձ ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ խնդրում են իրենց զորակցությունն ու բարեմաղթանքները փոխանցել Սրբազանին։ Թեև դժվար է լինում բոլորին հիշելը, սա փաստում է մի բանի մասին․ Բագրատ Սրբազանն իսկապես վայելում է ժողովրդի սերը։
Տիրապետելով բազմաթիվ լեզուների՝ Սրբազանն անազատության մեջ կատարելագործում է իր գիտելիքները։ Օրն անցկացնում է աղոթքներով և ընթերցանությամբ։