Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդի երդմնակալության արարողությունը

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդի երդմնակալության արարողությունը

IRNA գործակալությունը փոխանցում է՝  նախօրեին  Թեհրանի բնակիչների բազմամարդ մասնակցությամբ Էնգելաբ հրապարակ-ում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության նոր առաջնորդի՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի երդմնակալության արարողությունը։ 56-ամյա Մոջթաբա Խամենեին ընտրվել է գերագույն առաջնորդ նրա հոր՝  86-ամյա Ալի Խամենեին սպանությունից հետո։ ԱՄՆ-Իսրայել համատեղ իրականացված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել են նաև Խամենեի ընտանիքի մի քանի անդամներ։

Մոջթաբա Խամենեին դառնում է Իսլամական Հանրապետության պատմության մեջ երրորդ գերագույն առաջնորդը: Նա հաջորդում է հորը՝ Ալի Խամենեիին, ով այդ պաշտոնը ստանձնել էր 1989 թվականին՝ հեղափոխության առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի մահից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում