Իրանում պատերազմը կարող է վերածվել Երրորդ համաշխարհայինի․ Վլադիմիր Զելենսկի

Իրանում պատերազմը կարող է վերածվել Երրորդ համաշխարհայինի․ Վլադիմիր Զելենսկի

Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում լուրջ սպառնալիք է ներկայացնում և կարող է նույնիսկ հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, որին աշխարհը պատրաստ չէ։

Զելենսկին նշել է, որ լայնածավալ պատերազմի սկզբում Ռուսաստանը ակտիվորեն օգտագործել է Իրանից փոխանցված զենքը Ուկրաինայի դեմ, իսկ այժմ Իրանը նմանատիպ տեխնոլոգիաներ է օգտագործում Մերձավոր Արևելքի հակամարտությունում և հարձակվում ամերիկյան բազաների վրա։ Ուկրաինական հետախուզությունը ռուսական բաղադրիչներ է հայտնաբերել նաև պատերազմում օգտագործված Shahed անօդաչու թռչող սարքերում։

Նա նշել է, որ եթե հակամարտությունը չավարտվի մինչև աշուն, այն կարող է վերածվել երկարատև պատերազմի՝ գլոբալ հետևանքներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում