Մեր ձեռքերը ազատ են թշնամու տնտեսական կենտրոններին հարվածելու համար
11/03/2026 13:38
Կարդացեք նաև
Մեր ձեռքերը ազատ են թշնամու տնտեսական կենտրոններին հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը։
Շտաբի խոսնակի խոսքով, իրենց ռազմական նպատակներին չհասնելուց հետո ԱՄՆ բանակը և սիոնիստական ռեժիմը հարձակվել են իրանական բանկի վրա։
«Այս անօրինական գործողությունը Իրանին ազատություն է տվել հարվածելու տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված տնտեսական կենտրոններին և բանկերին։
Ամերիկացիները պետք է մեզանից ցավոտ պատասխան հարված սպասեն»։
Տարածաշրջանի բնակիչներին խորհուրդ է տրվում չմնալ բանկերից մեկ կիլոմետր շառավղով հեռավորության վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում