Մենք արդեն սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ․ Իլհամ Ալիև

Մենք արդեն սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է․  «Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը յոթ ամիս։Մենք անկախություն ձեռք բերեցինք 1991 թվականին, և միայն վերջին յոթ ամիսներն ենք խաղաղության մեջ ապրում։ Վստահ եմ, որ այս խաղաղությունը կպահպանվի։

Մենք արդեն սկսել ենք առևտուրը և կարևոր նավթամթերքների մատակարարումը Հայաստան։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ուժեղ քաղաքական կամքը։ Կարծում եմ, որ սա երկու կողմերի՝ առողջ հարաբերություններ կառուցելու և խաղաղության նկատմամբ հանձնառությունը պահպանելու մտադրության լավագույն ցուցիչն է։ Հետևաբար, մեր օրակարգի հիմնական թեման տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկումն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում