Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Դոնալդ Թրամփ
11/03/2026 18:27
Կարդացեք նաև
Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի, երբ ինքը ցանկանա։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանում «գործնականում հարվածելու թիրախներ չեն մնացել»։
«Այս պատերազմը լավ է ընթանում։ Մենք ժամանակացույցից շատ առաջ ենք», – նշել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ հարվածները Իրանին ավելի մեծ վնաս են հասցրել, քան սպասվում էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում