Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ, իսկ Սեդրակ Առուստամյանը` մեղավոր

Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ, իսկ Սեդրակ Առուստամյանը` մեղավոր

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում է կայացրել ճանաչել և հռչակել Գագիկ Ծառուկյանի անմեղությունը։

Դատարանը Սեդրակ Առուստամյանին մեղավոր է ճանաչել  ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Այս գործը 6 տարի է` քննվում է։

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանն ասել է․ «Այսօր ցանկությունս այն է,որ երեխաներս, ժողովուրդս ընկճված չզգան, պարտված չզգան։ Այսօր խաղաղությունը ո՞րն է, ուզում եմ  հասկանալ։ Ադրբեջանը բոլոր սարերի վրա նստած զենքով, զորքով, թելադրում է՝ էս պիտի տաք, էն պիտի տաք, ադրբեջանական դպրոցներ պետք է լինեն, որ պետք է 300 000 ադրբեջանցի  գա Հայաստանում բնակվի, արդեն գալիս են Հայաստանում՝ Մարալիկում, տարածքներ են նայում։ Մի հայ կարա՞ գնա Ադրբեջան կամ Բաքու  ման գա»։

Նրա խոսքով, եթե  300 000 ադրբեջանցի գա բնակվի Հայաստանում, մեր հայրենակիցները ամեն ինչ թողած, տուն տեղ թողել են ու չեն կարողանում գնալ,իսկ իերնք գալիս են։

«Սա խաղաղություն չէ, թելադրանք է։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված խաղաղություն, որ մարդիկ հույսով, հավատով պաշտպանված լինեն, վստահ լինեն, որ կարողանան երկրում ապրեն»,- նշել է Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ առևտրին, տնտեսական առումով։

«Ես, նորից եմ ուզում ասել՝ առաջնային խնդիրը վստահություն է, պետք է վստահ լինել, որ հիմնական խաղաղություն պետք է լինի։ Առանց խաղաղության չի կարող որևէ բան լինել։ Այսօր ոչ մի քաղաքական ուժ պատերազմ չի ուզում, պատերազմից ոչ ոք չի օգտվում, բայց պետք է լինիերաշխավորած խաղաղություն, որ լիարժեք, երաշխավորած լինի։ Հիմնական հարցը սա է»,- եզրափակել է Ծառուկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում