Ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխախածածկույթի դեր ունեն․ Տիգրան Աբրահամյան

Ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխախածածկույթի դեր ունեն․ Տիգրան Աբրահամյան

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ի՞նչ պետք է անի այն կառավարիչը, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում հասցրել է հսկայական տարածքներ հանձնել, իր քաղաքականությամբ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, երկրի ներսում թույն, ատելություն և մաղձ տարածել:

Այո´, արդարանալ, արդարանալ ու շարունակ արդարանալ:

Մարդն իր տան մի սենյակը ծախել է, մյուսը` խլել են, իսկ հիմա հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում:

Ոչինչ չի´ մոռացվելու, ոչ մեկ պատասխանատվությունից չի´ խուսափելու. անդարդ և ուրախ ավտոբուսներն ու ճոռոմ խոսքերը զուտ ծխախածածկույթի դեր ունեն, բայց դա էլ ժամանակավոր էֆեկտ ունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում