14.1 C
Yerevan

ԲՀԿ-ն իր թեկնածուին կառաջադրի Գյումրու քաղաքապետի ընտրություններին

Նմանատիպ

Մոլդովան մեկնարկել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության...

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին...

Բեյրութի կենտրոնում ցուցարարները փորձել են գրավել կառավարական պալատը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում զանգվածային բողոքի ցույց է տեղի...

Հայկական լրատվամիջոցները վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Գյումրու քաղաքապետի թեկնածուների հարցը: Հատկապես հետաքրքական է, թե արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կառաջադրի իր թեկնածուին, թե ոչ:

Ինչպես Times.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ԲՀԿ-ն անպայման կառաջադրի իր թեկնածուին: «Իսկ թե ով կլինի այդ թեկնածուն, մենք կհայտնեք ավելի ուշ, որոշումը կայացնելուց հետո: Հիմա այլ մանրամասներ ասել չեմ կարող», նշեց պարոն Ուրիխանյանը:

Նշենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակում էր եղել այն մասին, թե կառաջադրվի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Այս լուրի իսկությունը ճշտել չհաջողվեց, քանի որ հնարավոր չեղավ կապ հաստատել Ս. Բալասանյանի կամ նրա օգնական Զոհրաբ Եգանյանի հետ:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանը, Մարտուն Գրիգորյանը և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն արդեն ցանկություն են հայտնել առաջադրել իրենց թեկնածությունը:

spot_imgspot_img