Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել․ «Ազատություն»
12/03/2026 14:32
Կարդացեք նաև
Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել: «Ազատությանն» այս տեղեկությունը հաստատեց խորհրդի անդամներից արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Դանիելյանի պնդմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում Քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է:
Քննչական հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի՝ օրերս մեկնարկած ժողովը:
Քննչականից ևս հաստատեցին ԳՀԽ անդամներին հրավիրելու փաստը, բայց հրաժարվեցին մանրամասներ փոխանցել:
Երկու օր առաջ Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ, Էջմիածնի հաղորդագրության համաձայն, քննարկվում են «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում