Պետք չէ ձգտել Իրանում ռեժիմի փոփոխության. Հաքան Ֆիդան
12/03/2026 19:06
Կարդացեք նաև
«Իրանում ռեժիմի փոփոխություն չպետք է ձեռնարկել»։ Ըստ թուրքական աղբյուրների՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր գերմանացի գործընկեր Յոհան Դավիդ Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նախարարը նշել է, որ Թուրքիան կիսում է Գերմանիայի դիրքորոշումը այս հարցում։
Նա հավելել է, որ այս հարցի շուրջ այլ եվրոպական երկրների հետ խորհրդակցությունները նույնպես կարող են նպաստել խաղաղության գործընթացին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում