Ուելսի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը համոզված է, որ վաղ թե ուշ Բեյլը կստանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակը` «Ոսկե գնդակը»: Բարնեթը նաև համեմատական է անցկացրել Բեյլի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի միջև:
«Իհարկե, Բեյլը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա անպայման նվաճելու է «Ոսկե գնդակը», չէ՞ որ ընդամենը 25 տարեկան է:
Իմ կարծիքով` Բեյլը Նեյմարից լավ ֆուտբոլիստ է: Նա ավելի շատ է ազդում խաղի ընթացքի վրա: Ցավոք, Ուելսում ավելի քիչ են մարդիկ, քան Բրազիլիայում, բայց կարծում եմ` աշխարհում Բեյլը ճանաչելի է»,-գործակալի խոսքը մեջբերված է իսպանական մամուլից:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլն ընդգրկվել է «Ոսկե գնդակ 2014»-ի թեկնածուների ընդլայնված ցանկում: