Իրանի դեսպանը հաստատել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումն արտոնելու որոշումը

Իրանի դեսպանը հաստատել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումն արտոնելու որոշումը

Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին մարտի 14-ին հաստատել է, որ իր երկիրը թույլատրել է հնդկական որոշ նավերի հատել Հորմուզի նեղուցը։Այս մասին նա հայտարարել է Դելիում կայացած կոնֆերանսի ընթացքում։

«Այո, որոշ նավերի թույլատրել ենք անցնել Հորմուզի նեղուցով, բայց այս պահին չեմ կարող ասել, թե հատկապես քանիսին»,- դեսպանի խոսքերը ներկայացրել է India Today-ը։

Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Իրանը և Հնդկաստանը ունեն ընդհանուր շահեր և այժմ աջակցում են միմյանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում