Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր զոհերի համար, ովքեր հանձնեցին Արցախն ու ստիպում են մոռանալ հերոսական պայքարի պատմությունը. Ռոբերտ Քոչարյան
Կարդացեք նաև
Վարչապետի թեկնածու լինելը ինձ համար պաշտոնի իջեցում է, բայց հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի, այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահը «Հայաստան» դաշինքի շնորհանդեսի ժամանակ։
Քոչարյանն ընդգծել է՝ տրամադրված են վճռական եւ իրենց նպատակը հաղթանակն է։
«Վստահ եմ, որ այն չարը, որ մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել, երբ նրանք իշխանության եկան, և չեմ դադարելու, քանի դեռ չեն պարտվել։ Բայց դա բավարար չէ, պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր զոհերի համար, ովքեր հանձնեցին Արցախն ու այսօր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը ու ավելացրել. «Մենք ապրում ենք մի տարօրինակ ժամանակահատվածում․ մեզ փորձում են համոզել, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, որ հայրենասիրությունը հնացած է, որ ինքնությունը սեզոնային մոդա է, որը կարելի է տարին մի քանի անգամ փոխել։ Այս վտանգավոր հայեցակարգերին մենք ասում ենք՝ ոչ։ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, մեր պատմությունը շարժիչ ուժ են ժամանակակից և հզոր պետություն կառուցելու համար»։
Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է՝ չի հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։
«Դուք կարող եք ինձ սիրել կամ չսիրել, համոզված եմ, որ առաջնորդը սիրելու համար չէ, առաջնորդը ձեր կյանքի որակը բարձրացնելու համար է։ Կարևորն այն է, որ ես ու մեր թիմը սիրում ենք այս երկիրն ու այս ժողովրդին, կարող ենք ապահովել նրա բարօրությունը»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի․ հայտարարել Ռոբերտ Քոչարյանը։
«Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը», – ասել է նա։
ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ են մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում