Ալի Լարիջանիի գտնվելու վայրն անհայտ է. The Times of Israel
Կարդացեք նաև
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին վիրավորվել է, թե զոհվել ավիահարվածի ժամանակ: Նրա գտնվելու վայրն անհայտ է:
Այս մասին հայտնել է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։
Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրների համաձայն՝ Իրանում հարձակման են ենթարկվել նաև Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման առաջնորդ Աքրամ ալ-Աջուրին և խմբավորման այլ բարձրաստիճան անդամներ։
Նշենք, որ Իսրայելը գիշերը օդային հարված է հասցրել Իրանի տարածքում՝ թիրախավորելով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։ Իսրայելական պաշտոնյաների փոխանցմամբ՝ դեռևս հստակ չէ՝ Լարիջանին զոհվել է, թե վիրավորվել հարվածի արդյունքում։
Միևնույն ժամանակ, պաշտպանության աղբյուրները հայտնում են, որ մեկ այլ վերջին հարվածի ընթացքում թիրախավորվել է նաև «Պղեստինի իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավարներից Աքրամ ալ Աջուրին և խմբավորման այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում