Հայկ Մամիջանյանը խոսել է ընտրություններին Արցախից տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը խոսել է ընտրություններին Արցախից տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մարտի 17-ին հանդիպել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հայկ Մամիջանյանը հյուրերին դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ընտրություններին Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի ապահովմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հայկ Մամիջանյանը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում