Հեղինակավոր միջազգային կառույցներն արձանագրում են՝ Հայաստանում բռնատիրություն է սկսել․Արմեն Աշոտյան

Հեղինակավոր միջազգային կառույցներն արձանագրում են՝ Հայաստանում բռնատիրություն է սկսել․Արմեն Աշոտյան

Շվեդական հետազոտական ժողովրդավարությամբ զբաղվող խոշորագույն կենտրոններից մեկը՝ V-Dem-ը, արձանագրել է, որ  ժողովրդավարության սանդղակում Հայաստանի դիրքերը կրկին վատթարացել են եւ  բռնատիրություն է սկսվել։ Այսօր այդ մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արևմուտքի իշխող շրջանակները գովում են Նիկոլին, արևմուտքի խելոք և վերլուծական շրջանակները մատնանշում են, որ նա դառնում է բռնապետ, ճիշտ այնպես, ինչպես գրված է իմ հիշատակած զեկույցում։ Լիբերալ ժողովրդավարության ցուցանիշով, օրինակ, Հայաստանի դիրքերը մեկ տարվա ընթացքում վատացել են 10 հորիզոնականով, իսկ մասնակցային քննարկման ցուցանիշով, թե որքանով են որոշումները մեր երկրում քննարկվում մեր երկրում ընդունվելուց առաջ, վատացել է շուրջ 20 հորիզոնականով»,- տեղեկացնում է Արմեն Աշոտյանը և հավելում, որ Փաշինյանի համար ևս մի վատ լուր կա՝ զեկույցում մատնանշված է, որ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը սկսվել է ոչ թե իր, այլ նախորդ իշխանությունների օրոք՝ 2010-ականներից։

«Որքան էլ Նիկոլ Փաշինյանը Կարաբաս Բարաբաս դեմքով փորձի հոխորտալ ներսում, իսկ դուրսում փիսիկ խաղալ, մեկ է Հայաստանի իրական իրավիճակը թաքցնել հնարավոր չէ։ Այն մարդկանց համար, ովքեր նստում են այս խորհրդարանական ծեծում։ Հայաստանը վաղուց ժողովրդավարություն չէ, Հայաստանը սկսել է բռնապետացվել, և դա ամրագրված է նաև միջազգային զեկույցներով» , – նշել է գործիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում