Միքայել Սրբազանին թույլատրվեց մասնակցել պատարագներին, բայց պատարագ մատուցել՝ ոչ
Կարդացեք նաև
Վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդեց փոփոխել Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը։
Միքայել Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ եթե պատժի կրման պայմաններում լիներ, նրա պատժի 1/3-ն արդեն իսկ լրացել է. «Հենց այդ հիմքով, եթե նույնիսկ պատժի կրման ընթացք լիներ, արդեն մեր վստահորդը վաղաժամկետ ազատվելու հնարավորություն կունենար։
Հաշի առնելով այդ հանգամանքը, խնդրում ենք առհասարակ խափանման միջոցը վերացնել։ Խափանման միջոցի կիրառման համար միակ հիմքը, որ, ըստ դատարանի պահպանվել է, նույն արարք կատարելու հագամանք է։ Ինչպես ժաանակը ցույց տվեց, Միքայել Սրբազանը նման մտավախություն առաջացնելու հիմք չի ստեղծել, հետևաբար խնդրում է պաշտպանության կողմը վերացնել Սրբազանի խափանման միջոցը»։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։ Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժեց Սրբազան Հոր պաշտպաններիր միջնորդությունը։
Սրբազանին, սակայն, թույլատրվեց մասնակցել Սուրբ և Անմահ պատարագներին, ստանալ Սուրբ Հաղորդություն։
Միքայել Սրբազանին արգելվեց Պատարագ մատուցել, քարոզով հանդես գալ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատությունից մեկ ամիս անց այցելել էր Իզմիրլյան ԲԿ՝ բուժզննման: Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում