Իրանը հարվածել է ԱՄՆ ռազմաբազաներին և Իսրայելի բանակի կենտրոնացման կետերին

Իրանը հարվածել է ԱՄՆ ռազմաբազաներին և Իսրայելի բանակի կենտրոնացման կետերին

Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաներին և Իսրայելի ռազմական տեղակայման վայրերին։

Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումների 62-րդ ալիքը հարվածել է ԱՄՆ ռազմական օբյեկտներին, ինչպես նաև Իսրայելի ռազմական տեղակայման վայրերին և աջակցության կենտրոններին Թել Ավիվում, Հայֆայում և այլ քաղաքներում։

Ընդգծվում է, որ հարվածները հասցվել են «Ղադր», «Հաջ Քասեմ», «Էմադ» և «Խեյբար Շեկան» հրթիռներով՝ բազմաթիվ մարտագլխիկներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում