Պեսկովն արձագանքել է Ալի Լարիջանիի սպանությանը
18/03/2026 16:30
Կարդացեք նաև
Ռուսական կողմը դատապարտում է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը։
Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դատապարտում ենք ինքնիշխան Իրանի ղեկավարության առողջությանը վնաս հասցնելուն և առավել ևս սպանությանն ուղղված գործողությունները»,- ասել է նա։
Իրանում այս գիշեր հաստատել են Ալի Լարիջանիի և «Բասիջ» ուժերի հրամանատարի զոհվելու փաստը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալի Լարիջանին ամերիկյան և իսրայելական կործանիչների թիրախում է հայտնվել հենց աշխատավայրում։ Նրա հետ միասին սպանվել են նաև որդին, տեղակալներից մեկը և թիկնապահների խումբը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում