Տարածքը ռազմական նշանակություն չի ունեցել․ Բագրատ Սրբազանի փաստաբանը հակադարձում է դատախազությանը
18/03/2026 16:53
Կարդացեք նաև
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Քանի որ Դատախազությունն էլ մի խրոխտ տեքստ տարածեց այն ենթատեքստով, որ Բագրատ Սրբազանին իբր «զորանոց» է օտարվել, պատասխանեմ միանգամից՝ առանց երկար բարակ ծամծմելու։
Անկախ Հայաստանի պատմության մեջ այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ։ Գույքի «հատուկ նշանակության» նշումը ժառանգվել է ԽՍՀՄ-ից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ խորհրդային ժամանակներում այդտեղ հակակարկտային կայաններ են եղել։
Նկարում «զորանոցն» ու այն մարդիկ են, ովքեր ուրախ էին սահմանամերձ համայնքում հիմնված նոր աշխատատեղ ու արտադրություն տեսնել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում