Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին. «Հրապարակ»
19/03/2026 08:24
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, մեր տեղեկություններով, հարցազրույց է տվել Մարիո Նավալին։ Վերջինս ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր է, գործարար, միեւնույն ժամանակ՝ բլոգեր, IBC Group-ի հիմնադիրը։ Նա հայտնի է դարձել X հարթակում համաշխարհային առաջնորդների հետ (օրինակ՝ Իլոն Մասկի, Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ այլոց) իր հարցազրույցների շնորհիվ։
Հայտնի է նաեւ իր «Կլոր սեղան» նախագծով, որտեղ քննարկում է սուր քաղաքական եւ տնտեսական թեմաներ։ Հարցազրույցը կհեռարձակվի առաջիկայում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Նարեկ Կարապետյանը հարցազրույց էր տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում