Իրանում ցուցարարների են մահապատժի ենթարկել ոստիկանների սպանության համար
19/03/2026 09:50
Կարդացեք նաև
Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան բողոքի ցույցերի 3 մասնակիցների, որոնց մեղադրում էին ոստիկանների սպանության համար․ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ նրանք մեղավոր են ճանաչվել հունվարի 7-ին Ղոմ նահանգում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ իրավապահ մարմինների 2 աշխատակցի սպանության համար․ դատապարտյալներն ընդունել են մեղքը։
Նրանք նաև մեղադրվում էին «Իսրայելի և Միացյալ Նահանգների շահերից ելնելով գործելու» համար, սակայն Тasnim-ը չի մանրամասնել, թե ինչ է դա ենթադրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում