Վրաստանի Կաթողիկոսի հուղարկավորությանը Հայ Եկեղեցու մասնակցության վերաբերյալ ծանուցում չի ստացվել․ Մայր Աթոռ

Վրաստանի Կաթողիկոսի հուղարկավորությանը Հայ Եկեղեցու մասնակցության վերաբերյալ ծանուցում չի ստացվել․ Մայր Աթոռ

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների Մայր Աթոռը հայտարարություն է տարածել․ «Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք երջանկահիշատակ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել։

Երբ այն լինի, արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց Ուղղափառ Եկեղեցու սահմանած արարողակարգով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում