«Ռոսատոմը» պատրաստվում է «Բուշերի» ատոմակայանից նոր տարհանում իրականացնել

«Ռոսատոմը» պատրաստվում է «Բուշերի» ատոմակայանից նոր տարհանում իրականացնել

«Ռոսատոմ»-ը նախատեսում է կրկին աշխատակիցների տարհանում իրականացնել Իրանի «Բուշեր» ատոմակայանից․ գրում է ТАСС-ը։

«Հենց իրավիճակը թույլ տա, տարհանումը կիրականացվի»,- ասել է կորպորացիայի գլխավոր տնօրենը։

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ ԱԷԿ-ի շրջակայքում ճառագայթային վիճակը նորմալ է, արտանետումներ չեն արձանագրվել։ Նա նաև ընդգծել է, որ պետությունների առաջնորդները պետք է անեն ամեն բան, որ ատոմակայանները հարձակման թիրախում չհայտնվեն։

Նշենք, որ վերջին տվյալներով՝ «Բուշեր» ատոմակայանից Ռուսաստան է վերադարձել 196 աշխատակից, ևս 450-ը գտնվում է  Իրանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում