Սա Ամերիկայի պատերազմն է, պատերազմ, որն ընտրել է Միացյալ Նահանգները․ Աբբաս Արաղչի

Սա Ամերիկայի պատերազմն է, պատերազմ, որն ընտրել է Միացյալ Նահանգները․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանում ծավալված պատերազմի համար պատասխանատու է Միացյալ Նահանգները։

«Այս պատերազմը մեր պատերազմը չէ, սա ամերիկյան ժողովրդի պատերազմը չէ, ո՛չ էլ տարածաշրջանի պատերազմը։ Սա Ամերիկայի պատերազմն է, պատերազմ, որն ընտրել է Միացյալ Նահանգները»,- ասել է Արաղչին։

Հարցազրույցի ժամանակ արտգործնախարարը հերքել է քաղաքացիական անձանց թիրախավորելու մասին հաղորդագրությունները և զգուշացրել, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից ծոցում անխուսափելի է դարձնում իրավիճակի սրումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում