Դոնալդ Թրամփը բացատրել է, թե դաշնակիցներին ինչու չի տեղեկացրել Իրանում գործողության մասին
20/03/2026 09:27
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին անակնկալի բերելու նկատառումներով զերծ է մնացել այդ երկրի դեմ ռազմական գործողություն ձեռնարկելու մասին դաշնակիցներին տեղեկացնելուց։
«Չպետք է չափազանց ուժեղ ազդանշաններ տալ։ Գիտեք, երբ մենք սկսում էինք՝ դա անում էինք շատ մանրակրկիտ և ոչ մեկին չէինք ասում դրա մասին, քանի որ ցանկանում էինք անակնկալի բերել»,- նշել է Դոնալդ Թրամփը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում