Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են  առաջնագծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի  առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադառնալով վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` Նախագահն Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր եւ ապակառուցողական: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է կայունության ու խաղաղության պահպանումը տարածաշրջանում եւ խոչընդոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը:

Բակո Սահակյանն կարեւորել է միջազգային հանրության խիստ եւ հասցեագրված գնահատականի անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանի նման սադրիչ գործողություններն չեն մնալու անպատասխան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում