Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը. Վարդան Ոսկանյան
Կարդացեք նաև
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Եթե փորձենք հընթացս վերլուծել պատերազմում Իրանի ռազմավարությունը, ապա պարզ է, որ այս երկիրը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը։
Սա ենթադրում է հակառակորդների կողմից ծրագրված հնարավորին սահմանափակ, կարճատև և ոչ այդքան թանկարժեք պատերազմը վերածել հնարավորին ընդարձակ, երկարատև և մեծ գին ունեցող բախման։
Իրանի աշխարհագրությունն ինքը ենթադրում է նման պատերազմի համար հնարավորություններ, այն դեպքում, երբ հակառակորդներից մեկը՝ ստիպված է իր երկրից հեռու խոցելի միջավայրում վարել այդ պատերազմը, իսկ մյուսը՝ չունի աշխարհագրական խորք և ռեսուրսներ նման ծավալի երկարատև պատերազմի համար։
Մեկ այլ կարևոր փոփոխություն էլ նկատելի է. եթե Իրանի նախորդ ղեկավարությունը պատերազմի հարցում ավելի չափավորական էր և կարող էր բավարարվել լարվածությունն իջեցնելուն միտված խորհրդանշական գործողություններով, ապա ներկայիս ավելի երիտասարդ և եռանդուն ռազմաքաղաքական թիմը, դատելով արդեն իսկ արձանագրված փաստերից, գերադասում է իրական ցավոտ հարվածներով հնարավորին մեծացնել լարումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում