Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ Աբբաս Արաղչի
21/03/2026 10:31
Կարդացեք նաև
Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է «պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում», այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Kyodo News-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարը նշել է, որ մի քանի երկրներ փորձում են միջնորդել հակամարտության դադարեցմանը և հայտարարել է, որ Թեհրանը «բաց է ցանկացած նախաձեռնության համար» և պատրաստ է քննարկել առաջարկները։
Նրա խոսքով՝ չնայած շարունակական դիվանագիտական ջանքերին, Միացյալ Նահանգները դեռևս չի ցուցաբերել իրական կարգավորման հասնելու պատրաստակամություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում