Անխել դի Մարիա. Չեմ զղջում «Ռեալից» հեռանալու համար

Անխել դի Մարիա. Չեմ զղջում «Ռեալից» հեռանալու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտարարել է, որ չի զղջում Մադրիդի «Ռեալից» հեռանալու համար: 

««Ռեալի» խաղը շատ  տարբերվում այն խաղից, որը ցուցադրում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես այստեղ երջանիկ եմ և չեմ զղջում, որ հեռացել եմ «Ռեալից»: Կարծում եմ` «Ռեալում» արդեն ամեն ինչ նվաճել եմ` Իսպանիայի առաջնության չեմպիոն եմ, Իսպանիայի գավաթի խաղարկության չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող…»,-ասել է դի Մարիան:

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը համալրեց «կարմիր սատանաների» շարքերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մադրիդյան կողմը հայտարարեց, որ դի Մարիան հեռացել է, քանի որ ավելի բարձր աշխատավարձ է պահանջել, սակայն անձամբ ֆուտբոլիստը հերքում է այդ լուրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում