Վաղը-մյուս օր Ալիևն է արդեն թքելու իր երեսին. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Կարդացեք նաև
«Նիկոլի դժբախտությունն այն չէ, որ ամեն քայլափոխին ժողովուրդը թքում է իր երեսին։ Նիկոլի դժբախտությունն այն է, որ Արցախի հարցը չի ստացվում փակել»,-գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Իսկ դա նշանակում է, որ վաղը-մյուս օր Ալիևն է արդեն թքելու իր երեսին։ Թքելու է, որովհետև գլխավոր խնդիրը չի կարողանում լուծել։ Իսկ եթե Արցախի հարցը չի փակվում, ապա Ալիևի էլ ինչի՞ն է պետք Նիկոլը։ Հետևաբար ինչու՞ շարունակել օգնել նրան։
2021թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ալիևին 44-օրյա պատերազմն ու Հայաստանի կապիտուլյացիան լեգիտիմացնող Նիկոլ էր պետք։ Այդ ծառայությունը Նիկոլն այն ժամանակ բարձր կարգով մատուցեց Ալիևին։ Շատ կազմակերպված գործեց, նույնիսկ ընդդիմությանը ներգրավեց այդ գործում։
Այսօր Ալիևին Արցախի հայաթափումը լեգիտիմացնող Նիկոլ է պետք։ Ինքն իր ուժերով Նիկոլը այդ հարցը դեռևս չի կարողանում լուծել։ Վստահ եմ՝ չի էլ կարողանալու, եթե իհարկե… Հուսով եմ՝ իշխանություն տենչացող ընդդիմությունն այս անգամ էլ չի օգնի նրան՝ կամա, թե ակամա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում