Իրանի արքայազնը խնդրել է չհարվածել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին
Կարդացեք նաև
Իրանի արքայազն Ռեզա Փահլավին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խնդրել է հարվածներ չհասցնել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ըստ նրա, Իրանը «Իսլամական Հանրապետությունը» չէ։
«Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները պատկանում են իրանցի ժողովրդին և ազատ Իրանի ապագային։ Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքները բռնաճնշումների և ահաբեկչության մեխանիզմ են, որոնք օգտագործվում են այդ ապագայի իրականություն դառնալուն խոչընդոտելու համար։
Իրանը պետք է պաշտպանված լինի։ Վարչակարգը պետք է տապալվի։ Ես խնդրում եմ նախագահ Թրամփին և վարչապետ Նեթանյահուին շարունակել հարվածել վարչակարգին և դրա բռնաճնշող ապարատին՝ միաժամանակ պահպանելով քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ կլինեն իրանցիներին մեր երկիրը վերականգնելու համար։ ԱՄՆ-ի ու Իսրայելի աջակցության և, նախևառաջ, իրանցի հայրենասերների անձնազոհության շնորհիվ Իրանի ազատության ժամը մոտ է։ Կեցցե՛ Իրանը»,- X սոցիալական ցանցում գրել է Փահլավին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում