Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ երկրին ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար
23/03/2026 16:28
Կարդացեք նաև
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Իրանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Քննարկվել է Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով», – հաղորդվում է նախարարության կայքում։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցում Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների դեմ պայքարում երկրին ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար։