Եթե համաձայնագիրը կնքվի, ԱՄՆ-ն Իրանից կվերցնի հարստացված ուրանը. Դոնալդ Թրամփ
23/03/2026 18:35
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն համաձայնության գա Իրանի հետ, ապա նրա հարստացված ուրանը կվերցնի որպես հնարավոր ապագա համաձայնագրի մաս։
«Եթե մենք համաձայնության գանք նրանց հետ, մենք կգանք և ինքներս կվերցնենք այն», – լրագրողներին ասել է նախագահը, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետությունից հարստացված ուրան դուրս բերելու ծրագրերը։
Թրամփը վստահություն է հայտնել, որ դա ԱՄՆ-ի համար շատ հեշտ կլինի անել։
ԱՄՆ-ը նախագահը նաև ասել է․ «Այն անձը, որի հետ ԱՄՆ-ն աշխատում է հակառակ կողմից, Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին չէ։ Ոչ ոք նրանից խորհուրդ չի լսել, և մենք նույնիսկ չգիտենք՝ նա ողջ է, թե ոչ։ Ես չեմ ուզում, որ Իրանի առաջնորդը սպանվի։ Այս պահին ոչ ոք այդ աշխատանքը չի ուզում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում