Իրանի ատոմակայանը կրկին ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը
25/03/2026 09:32
Կարդացեք նաև
Իրանում գտնվող «Բուշեր» ատոմակայանը կրկին ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը, հայտնում է երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, կայանի տարածքում ընկել է արկ։
Նախնական տվյալներով՝ մարդկային զոհեր և նյութական վնասներ չկան։
Հավելենք, որ սա առաջին միջադեպը չէ Իրանի ԱԷԿ-ի մերձակայքում։ Մարտի 17-ի երեկոյան հարված էր հասցվել էներգաբլոկի անմիջական հարևանությամբ։ Այդ ժամանակ Թեհրանը տեղի ունեցածի մասին տեղեկացրել էր Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)։ Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին կոչ էր արել հակամարտության բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ միջուկային աղետից խուսափելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում