Թրամփն ու Նեթանյահուն համատեղ են կառավարում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը․ Իսրայելի էկոնոմիկայի նախարար

Թրամփն ու Նեթանյահուն համատեղ են կառավարում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը․ Իսրայելի էկոնոմիկայի նախարար

Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարկատը իսրայելական «Kan News» հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ, իր կարծիքով, Թրամփն ու Նեթանյահուն համատեղ են կառավարում իրավիճակը՝ չնայած բանակցությունների իրական լինելու վերաբերյալ առկա ակնհայտ հակասություններին:

Բարկատի խոսքով՝ Իրանի հետ ցանկացած գործարք պետք է Թեհրանին զրկի մնացած բոլոր հնարավորություններից:

Ընդ որում, ըստ նրա, առավելությունը կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմը. «Թրամփը բանակցում է նրանց հետ, բայց նաև զորքեր է տեղափոխում Պարսից ծոց», — հայտարարել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում