Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ
Կարդացեք նաև
Անցյալ տարվա օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր տարածաշրջանային անվտանգության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի 2025 թվականի զեկույցում։
«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի ՆԱՏՕ-ի անվտանգության համար, մասնավորապես այն պատճառով, որ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ շարունակում է զգացվել տարածաշրջանում: ՆԱՏՕ-ն ողջունում է 2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված նշանակալի առաջընթացը․ Միացյալ Նահանգները հայտնում է իր անսասան աջակցությունը խաղաղության գործընթացին:
Անցյալ տարվա օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր տարածաշրջանային անվտանգության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ», – նշվում է զեկույցում։
Նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանը ընդլայնել է ռազմական փորձագիտության փոխանակումը գործընկեր երկրների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում