Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 120 մշակութային օբյեկտ է վնասվել
27/03/2026 15:42
Կարդացեք նաև
Իրանում վնասված պատմամշակութային հուշարձանների և մշակութային հաստատությունների թիվը հասել է 120-ի: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ղեկավարության հայտարարությունը։
«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները լուրջ վնաս են հասցրել առնվազն 120 թանգարանի, պատմական շենքի և մշակութային հուշարձանի», – ասվում է հայտարարության մեջ։
Առավել մեծ վնասը հասցվել է Թեհրանի նահանգին, որտեղ վնասվել է մշակութային ժառանգության ավելի քան 50 օբյեկտ։ Մասնավորապես, վնաս է հասցվել 14-րդ դարի Պատերազմի թանգարանին, Սաադաբադի պալատական համալիրին, նախկին շահի նստավայրին՝ Մարմարե պալատին։
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների և ռմբակոծությունների հետևանքով վնասվել է ավելի քան 92,000 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ առնվազն 71,000 բնակելի շենք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում